Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ձերբակալվել են Վենետիկի անկախացման 24 կողմնակիցներ

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ձերբակալվել են Վենետիկի անկախացման 24 կողմնակիցներ
03.04.2014 | 12:20

Տեղեկություն ստացա այն մասին, որ այս գիշեր Վենետիկում ձերբակալվել են Վենետիկի անկախացման 24 կողմնակիցներ, որոնց մեջ է նաև ակտիվիստ Ֆրանկո Ռոշետան: Ինչպես երևում է, Իտալիայի իշխանությունները որոշել են դիմել քաղաքական այլախոհներին բռնաճնշելու ոստիկանական մեթոդների կիրառմանը: Սպասում եմ լրացուցիչ տեղեկությունների, հույս ունենալով, որ կատարվածը, այնուամենայնիվ, անախորժություն է: Բոլոր ձերբակալվածները Վենետիկի անկախության հանրաքվեի անցկացման կազմակերպչական աշխատանքներին մասնակցած անձինք են: Հանրաքվեն անց է կացվել մարտի 16-22 միջակայքում, և դրա մասնակիցների ճնշող մեծամասնությունը կողմ էր քվեարկել Իտալիայից Վենետիկի տարածաշրջանի անկախացմանն ու Վենետիկյան Հանրապետության պետականության վերականգնմանը:

Դիտվել է՝ 4404

Մեկնաբանություններ